ՓՆՏՐԵԼ

ԳՐԱՆՑՎԵԼ

ԱՐԽԻՎ



Designed by:
SiteGround web hosting Joomla Templates

Հայաստանյան մասնաճյուղ PDF Տպել Էլ.փոստ

Աջակցություն Ինքնորոշված Արցախին

Մայր կազմակերպության հասցեն` 
Ֆրանսիա, 94140 Ալֆորտվիլ, Լուիզի փ. տուն 3


Հայաստանյան հաշվի համարը ՀՀ դրամով փոխանցումների համար`
Ամերիա բանկ` 1570005234390100


E-mail:  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

2010թ.-ին Երևանում հիմնվեց "Աջակցություն ինքնորոշված Արցախին" միավորման 
Հայաստանյան մասնաճյուղը
Նախագահ ընտրվեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` "կոմանդոսը":  

2013թ.-ի հունվարին տեղի ունեցավ Հայաստանյան մասնաճյուղի նախագահի հաստիքի
 փոփոխություն: Մասնաճյուղի տնօրեն նշանակվեց ազատամարտիկ, արվեստագետ Մկրտիչ Տոնոյանը: 

Ի՞նչ է ԱԻԱ-ն

1989 թ-ին Ֆրանսիայի Ալֆորտվիլ քաղաքի հայ համայնքում ստեղծվեց «Աջակցություն ինքնորոշված Արցախին» բարեգործական միությունը` ԱԻԱ-ն: 
Արցախյան պատերազմի հենց սկզբից ԱԻԱ-ի անդամները պարտավորվեցին բարոյական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախյան պայքարին: Հստակ և նպատակաուղղված նախագծերը իրականացվեցին հաշվի առնելով 21 տարիների ընթացքում գործունեության ծրագրի փուլերի փոփոխությունները: 

ԱԻԱ-ն պատերազմի տարիներին իր բոլոր ֆինանսական միջոցները ուղղեց Արցախ` ինքնապաշտպանության կազմակերպման և փախստականների կարիքները հոգալու ուղղությամբ: 1994 թ. մայիսին` հրադադարի մասին պայմանագիրը կնքնելուց հետո, ԱԻԱ-ն որոշեց իր գործունեության գոտում ընդգրկել նաև Հայաստանը: Համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության, զինկոմիսարիատների և տեղային ինքնակառավարման մարմինների հետ, ԱԻԱ-ն օգնության ձեռք մեկնեց զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, որոնք ապրում էին ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում: Այդ ընտանիքներին օգնել նշանակում էր կիսել, փարատել նրանց վիշտն ու ընկճվածությունը, հույս ներշնչել առ ապագան: 

Մայր կազմակերպության ներկայիս խորհրդի անդամներն են`
Խորեն Քեշիշյան - հինադիր անդամ 
Տիգրան Չերչեան - հաշվապահ 
Արա Մավոյան - նախագահ, հիմնադիր անդամ

 

ՔԱՆԻՍՆ ԵՆ ԱՌՑԱՆՑ

Մենք ունենք 2 հյուրեր ակտիվ

գովազդ