| ԱԻԱ-ի մասին |
|
|
|
|
Աջակցություն Ինքնորոշված Արցախին Մայր կազմակերպության հասցեն` Հայաստանյան հաշվի համարը ՀՀ դրամով փոխանցումների համար` E-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
Ի՞նչ է ԱԻԱ-ն 1989 թ-ին Ֆրանսիայի Ալֆորտվիլ քաղաքի հայ համայնքում ստեղծվեց «Աջակցություն ինքնորոշված Արցախին» բարեգործական միությունը` ԱԻԱ-ն:Արցախյան պատերազմի հենց սկզբից ԱԻԱ-ի անդամները պարտավորվեցին բարոյական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախյան պայքարին: Հստակ և նպատակաուղղված նախագծերը իրականացվեցին հաշվի առնելով 21 տարիների ընթացքում գործունեության ծրագրի փուլերի փոփոխությունները: Սկզբնական շրջանում աջակցությունը միայն ֆինանսական էր, իսկ հետագայում, կախված տարածաշրջանում եղած ընթացիկ իրավիճակից, ծրագրերի տնտեսական և աշխարհաքաղաքական սկզբունքները փոխվեցին: ԱԻԱ-ն իր գործունեությունը ծավալեց հետևյալ ուղղություններով` Կորևոր է նշել, որ կազմակերպության նախագահ` Արա Մավոյանն անձամբ այցելում էր կարիքավորներին, լսում նրանց պատմությունները, կիսում նրանց վիշտը և ընտրում առավել կարիքավոր շահառու ընտանիքներին: Կազմակերպությունը կարևորում է նաև շահառու ընտանիքների անդամների միմյանց հետ շփումը: Այդ նպատակով շահառուների համար կազմակերպվում են ամենամյա հուշ երեկոներ, որոնց մասնակցում են նաև անվանի երգիչները: Մայր կազմակերպության ներկայիս խորհրդի անդամներն են` Խորեն Քեշիշյան - հինադիր անդամ Տիգրան Չերչեան - հաշվապահ Արա Մավոյան - նախագահ, հիմնադիր անդամ 2010թ.-ին Երևանում հիմնվեց "Աջակցություն ինքնորոշված Արցախին" միավորման Հայաստանյան մասնաճյուղը: Նախագահ ընտրվեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` "կոմանդոսը":
|





