|
Աջակցություն Ինքնորոշված Արցախին Ֆրանսիա, 94140 Ալֆորտվիլ, Լուիզի փ. տուն 3 E-mail:
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
Ի՞նչ է ԱԻԱ-ն 1989 թ.-ին Ֆրանսիայի Ալֆորտվիլ քաղաքի հայ համայնքում ստեղծվեց «Աջակցություն ինքնորոշված Արցախին» բարեգործական միությունը` ԱԻԱ-ն: Արցախյան պատերազմի հենց սկզբից ԱԻԱ-ի անդամները պարտավորվեցին բարոյական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախյան պայքարին: Հստակ և նպատակաուղղված նախագծեր իրականացվեցին, ենթարկվելով էտապային ծրագրային փոփոխությունների գործունեության 21 տարիների ընթացքում: Սկզբնական շրջանում աջակցությունը միայն ֆինանսական էր, իսկ հետագայում, կախված տարածաշրջանում տիրող տնտեսական և աշխարհաքաղաքական իրավիճակից, ծրագրերի սկզբունքները փոխվեցին: ԱԻԱ-ն գործունեությունը ծավալեց հետևյալ ուղղություններով` պատերազմի տարիներին բոլոր ֆինանսական միջոցները ուղղվում էին բացառապես Արցախ, ինքնապաշտպանության կազմակերպման և փախստականների կարիքները հոգալուն: 1994 թ. մայիսին կնքված հրադադարից հետո ֆինանսները ծառայում էին պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը` բուժկետեր հիմելուն, զոհվածների ընտանիքներին աջակցելուն և երկկողմանի ծնողազուրկ դարձած երեխաներին թոշակավորմանը: Այնուհետև ԱԻԱ-ն որոշեց իր գործունեության գոտում ընդգրկել նաև Հայաստանը: Համգործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության, զինկոմիսարիատների և տեղային ինքնակառավարման մարմինների հետ, ԱԻԱ-ն օգնության ձեռք մեկնեց հինգ հարյուրից ավելի զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, որոնք ապրում էին ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում: Այդ ընտանիքներին օգնել, նշանակում էր կիսել, փարատել նրանց վիշտն ու ընկճվածությունը, հույս ներշնչել առ ապագան: Կորևոր է նշել, որ կազմակերպության նախագահ` Արա Մավոյանն անձամբ այցելում էր տրված հասցեներով, լսում նրանց պատմությունները, կիսում նրանց վիշտը և ընտրում առավել կարիքավոր շահառու ընտանիքներին: Հետևողականությունը և այդ ընտանիքների հետ անձնապես շփումը սկզբունքային նշանակություն ունի կազմակերպության գործելաոճի համար: Կազամկերպությունը կարևորել է նաև շահառու ընտանիքների անդամների միմյանց հետ ծանութանալը և շփումը: Այդ նպատակով կազմակերպում էր նաև ամենամյա հուշ երեկոներ շահառուների համար, որոնց մասնակցում եին նաև անվանի երգիչեր: Մայր կազմակերպության ներկայիս խորհրդի անդամները` Խորեն Քեշիշյան - հինադիր անդամ Տիգրան Չետերչյան - հաշվապահ Արա Մավոյան - նախագահ, հիմնադիր անդամ 2010թ.-ին Երևանում հիմնվեց "Աջակցություն ինքնորոշված Արցախին" միավորման Հայաստանյան մասնաճյուղը: Նախագահ ընտրվեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` "կոմանդոսը":
|